BlackBerry-ի 2 նոր սմարթֆոնը կներկայացվի հունվարի 30-ին
Երկարատև դադարից հետո Research In Motion Ltd (RIM) կանադական ընկերությունը կներկայացնի 2 նոր սմարթֆոն, ինչը տեղի կունենա 2013թ.-ի հունվարի 30-ին, հայտնում է Bussines Insider-ը։
Ավելի վաղ ընկերությունն արդեն 2 անգամ հետաձգել է իր նորույթի շնորհանդեսը, ինչը, ըստ ոլորտի մասնագետների, կապված է Apple-ի և Samsung-ի առաջարկած նոր սերնդի սմարթֆոններին գերազանցելու ցանկությամբ։ Ընկերության ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ բավականաչափ երկար կաշխատեն նոր մոդելների վրա, որպեսզի դրանք մրցունակ լինեն շուկայի առաջատարների հետ։
RIM-ի ներկայացուցիչների խոսքով՝ հունվարին ներկայացվելիք հեռախոսներն ունակ են բազամատեսակ առաջադրանքներ կատարել, ինչը հնարավորություն է տալիս էապես տարբերվել այս ոլորտում մրցակիցների առաջարկած արտադրանքներից։










