Facebook-ը փորձարկում է ձայնային հիշեցումները (տեսանյութ)
Facebook սոցիալական ցանցի օգտատերերի մի փոքր խումբ հնարավորություն կունենա նոր ծանուցումներ ստանալիս ձայնային հիշեցման ազդանշան ստանալ: Նորամուծությունը մի քանի օր առաջ նկատել է VentureBeat բլոգի խմբագիր Շոն Լյուդվիգը, հաղորդում է vesti.ru-ն:
Նրա խոսքով, ազդանշանը տրվում է անեն անգամ, երբ նա նոր մեկնաբանություններ կամ Like է ստանում իր հրապարակումների համար, և դա նրան ջղայնացնում է:
Այն մասին, որ Facebook-ը փորձարկում է ձայնային հիշեցումը, պարբերականին հաստատել է նաև ցոցիալական ցանցի կորպորատիվ կոմունիկացիաների գծով մենեջեր Մերդիթ Չինը: Նա չի մանրամասնել, թե արդյո՞ք այդ ծառայությունը հասանելի կլինի բոլոր օգտատերերին, և երբ դա կարող է տեղի ունենալ:
Նրանց, ով արդեն Facebook-ի փարձարկման խմբում է հայտնվել և ցանկանում է անջատել ազդանշանը, պետք է մտնել «Հաշվի կարգավորումների»-ի «Ծանուցումներ» բաժինը և ապաակտիվացնել «Ձայնային ազդանշանը յուրաքանչյուր նոր տեղեկացում ստանալիս» հավելվածը:










