Գազերի հոտը չեզոքացնող վարտիքներ՝ Ճապոնիայից (լուսանկարներ)

20:03 • 12.11.12

Ճապոնական Inodore ընկերությունը շնորհիվ շուտով անցյալում կմնա այնպիսի սոցիալական տաբու, ինչպիսին է հասարակության մեջ ... «գազեր թողնելը»: Ձեզնից հասնում է միայն «ձայնը կարգավորել», մնացածը կանեն հոտազերծող վարտիքները: Այս մասին հայտնում է Oddity Central-ը:

 

Ճապոնական նոր վարտիքը չեզոքացնում է գազի հոտի 99 տոկոսը: Ըստ Հիրոսիմայի համալսարանի պրոֆեսոր Հիրոկի Օհգեի՝ «գազակայուն վարտիքները» որոշ ժամանակ է, ինչ շրջանառվում են, սակայն դրանք «այնքան էլ լավ չեն արել հոտեր չեզոքացնելու իրենց գործը»:

 

Ճապոնացի գիտնականը իր գաղափարները զարգացրել է ամերիկյան խանութներում սպիտկեղենը ուսումնասիրելուց հետո: Գաղափարը Inodore-ից առաջ ներկայացրել է մոտ 50 գործվածք արտադրող ընկերություններին. ոչ մեկին դա չի հետաքրքրել:

 

Օհգեի գործվածքում ակտիվացված ածխածին և կերամիկա է օգտագործվել: Առաջին անգամ արդյունքը ներկայացվել է ծերանոցներում: Այնտեղ գյուտն օգնել է չեզոքացնել նաև «ծերունական հոտը»:

 

Գովազդում ասվում է, որ առաջարկվում է բույրերի լայն տեսականի: Իսկ դրանք շարունակում են գործել նույնիսկ վարտիքը 100 անգամ լվանալուց հետո:

Գազերի հոտը չեզոքացնող վարտիքներ՝ Ճապոնիայից (լուսանկարներ)