Բուլղարիայում հայտնաբերված գանձերը կարող են պատկանել Ալեքսանդր Մակեդոնացու հարազատներին (լուսանկարներ)
Բուլղարացի գիտնականները Սվեշտարի գյուղի մերձակայքի թրակիական դամբարանում հայտնաբերել են ոսկե արդուզարդ, որը, հնարավոր է պատկանել է Ալեքսանդր Մակեդոնացու բարեկամներին, հայտնում է The Daily Mail-ը:
Գտածոն թվագրվում է մ.թ.ա 4-րդի դարի վերջով 3-րդ դարի սկզբով: Գանձերի թվում են ոսկե թագ, ձիու գլխով արձանիկ, 44 կնոջ արձանիկ, ոսկե մատանի և 100-ից ավելի կոճակ:
Դամբարանը հնարավոր է պատկանում է թրակիական ցեղերից գետերի առաջին տիրակալ Կոտալեսին, որը Ալեքսանդր Մակեդոնացու հայր Փիլիպոս 2-րդի աներներից մեկն է եղել:
Մ.թ. 45-ին թրակիացիների պետությունը կլանվեց Հռոմի կայսրության կողմից:










