Սուրճի Արաբիկա տեսակը շուտով կարող է ոչնչանալ

01:20 • 13.11.12

Սուրճի ամենահայտնի տեսակը` Արաբիկան, ամբողջությամբ ոչնչացման վտանգի տակ է և կարող է արդեն այս հարյուրամյակի վերջում անհետանալ, հաղորդում է Вести.Ru-ն:


Ներկայում վտանգված են Cofféa arábica-ի վայրի տեսակները, սակայն հենց դրանց վերացումը կարող է սուրճի արտադրությանը ահռելի վնաս հասցնել:


Բրիտանական ազգային բուսաբանական ինստիտուտի գիտնականները կանխազգուշացնում են, որ արդեն 60-70 տարի անց Երկրի վրա կարող են ամբողջությամբ վերանալ կոֆեի վայրի ծառի անտառները:


Գիտնականները նշում են, որ չնայած վերացման վտանգի տակ են վայրի տեսակները, սակայն հենց դրանց վերացումն է անչափ վտանգավոր, քանի որ սուրճի ծառերը, որոնք պլանտացիաներում են աճեցվում, շատ սահմանափակ գենոֆոնդ ունեն և բավարար ճկունություն չունեն վնասատուներին և հիվանդություններին դիմակայելու համար:


Այդ նպատակով գիտնականները մշտապես օգտվում են վայրի ծառերից, որոնցում հսկայական բնական պաշտպանողական իմաստություն է կուտակված: Երբ վայրի անտառները վերանան, վերացման վտանգի տակ կհայտնվի նաև ամբողջ սուրճի արտադրությունը:
 

Սուրճի Արաբիկա տեսակը շուտով կարող է ոչնչանալ