Facebook-ը 5 նորամուծություն է փորձարկում
Facebook սոցիալական կայքը 5 նորամուծություն է փորձարկում, հայտնում է Social Bakers-ը` հարցադրում անելով, թե արդյո՞ք դրանք դուր կգան օգտատերերին: Չէ՞ որ, ըստ աղբյուրի, խոսքը ուրիշներին ավելի տեսանելի լինելու մասին է:
1.Օգտատերերը, որ դժգոհում էին EdgeRank ալգորիթմի կիրառման պատճառով հրապարակումների սահմանափակումներից, կարող են հետևել որևէ էջի բոլոր թարմացումներին՝ «բաժանորդագրվելով» և Like-ի վերևից նշելով «get notifications» (ստանալ ծանուցումներ) կետը: Սա սպառնում է օգտատերերին ողողել հիմնականում բրենդերի թարմացումներով:
2. FB-ն իր օգտատերերին օգնում է ավելի շատ հրապարակումներ տեսնել այն էջերից, որոնցով հետաքրքրված են՝ առանց ցանցը ծանրաբեռնելու: Facebook-ի որոշ օգտատերեր հայտնել են, որ իրենք տեսնում են իրենց հավանած էջերի բոլոր թարմացումները մեկ Page feed-ում: Սակայն սոցիալական կայքը ինքն է փորձում առանձնացնել և առաջարկել ամենակարևորները, իսկ ժամանակագրական կարգը խախտվում է:
3. FB-ն փորձարկում է նաև «threaded discussions» նորամուծությունը, որը հնարավորություն է տալիս պատասխանել անհատական մեկնաբանությունների՝ օրիգինալ հրապարակման փոխարեն: Ըստ այդմ՝ օգտատերերը ծանուցվելու են, եթե որևէ մեկը պատասխանի նրանց մեկնաբանություններին, սակայն սա առայժմ չի փարձարկվում անհատական էջերի վրա: Նպատակը շփումն ավելի կազմակերպված և արդյունավետ դարձնելն է:
4. FB-ի Timeline-ը հնարավոր է առաջիկայում մատուցվի արդեն մեկ աղյուսակով՝ ներկայիս 2 աղյուսակների փոխարեն, որոնցից օգտատերերը դժգոհում են: Ըստ նախնական տեղեկությունների այս սխեման առայժմ չի փորձարկվել բրենդների էջերի վրա:
5. Facebook-ը փորձարկում է նոր ծառայություն, որը տեղի բիզնեսներին թույլ է տալիս հաճախորդներին անվճար Wi-Fi առաջարկել նրանց՝ սոցկայք check in լինելուց հետո: Դրանից հետո ըստ իր «ներկայանալու» տեղանքի օգտատերը կվերաուղղորդվի այս կամ այն բիզնեսի Facebook-ի էջ, որից կկարողանա օգտվել անվճար կապով:










