Իրանը սեփական արտադրության նոր սպառազինության տեսակներ է ներկայացրել
Իրանը ռազմական արդյունաբերությունը երկուշաբթի ներկայացրել է օդային բարձիկի վրա նոր ռազմական նավը, որը նախագծվել և կառուցվել է Իրանում, հաղորդում է Fars News գործակալությունը:
«Թոնդար» (կայծակի հարված) կոչվող նավը կթողարկվի երկու տարբերակներով` ռազմատրանսպորտային խնդիրների լուծման և ռազմական գործողությունների իրականացման համար:
«Թոնդարը» իր վրա տարբեր տիպի սպառազինություն կկրի` հրթիռներ, թնդանոթներ և նույնիսկ անօդաչու թռչող սարքեր: Նավի շնորհանդեսին ներկա էր Իրանի պաշտպանության նախարար Ահմեդ Վահիդին:
«Թոնդարը» կարելի է կիրառել և որպես պարեկային նավ, և որպես հրամանատարական նավ, և հետախուզական-մարտական, և դեսանտային գործողությունների համար, ինչպես նաև որպես սանիտարաբժշկական նավ որոնողա-փրկարարական գործողությունների համար», - ասել է Վահիդին:
Վերջին տարիներին Իրանը աշխատում է սպառազինության նոր համակարգերի ստեղծման վրա, այդ հարցում հատուկ ուշադրության են արժանանում բալիստիկ հրթիռները և անօդաչուները:










