Բրիտանացի ֆիզիկոսները կարողացել են օբյեկտը անտեսանելի դարձնել (լուսանկարներ)

08:20 • 13.11.12

Առաջին անգամ բրիտանացի գիտնականները կարողացել են ֆիզիկական օբյեկտը անտեսանելի դարձնել միկրոալիքային ճառագայթման համար: Սակայն այդ երևույթը շատ դժվար է վերարտադրել ճառագայթման տեսանելի լույսի տիրույթում, հաղորդում է BBC-ն` հղում կատարելով Nature Materials ամսագրում հրապարակված հոդվածին:


Սակայն այդ պատրանքը գործում է միայն օբյեկտը որոշակի անկյան տակ դիտարկելիս, և այն դժվար է հասնել լույսի տեսանելի տիրույթում: 

Տրանսֆորմացիոն օպտիկայի կիրառմամբ անտեսանելի թիկնոց ստեղծելու վերաբերյալ պատկերացումները 2006թ. ձևակերպել էին բրիտանացի ֆիզիկոսներ Ջոն Պենդրին, Դևիդ Շուրիգը և Դևիդ Սմիթը:


Մինչ այս բազմաթիվ փորձարկումների ընթացքում հնարավոր էր լինում միայն մասնակի անտեսանելիության հասնել լույսի որոշակի տիրույթում: Անտեսանելի դարձնեղ «գլխարկը» պետք է ստիպի լույսին «շրջանցել» թաքցված իրը, իսկ լուսային ճառահայթների կառավարումը հնարավոր է միայն միջավայրի շատ անսովոր էլեկտրական և մագնիսական հատկությունների պարագայում:


Բնության մեջ հանդիպող ոչ մի նյութ նման հատկություններ չունի, և դրա համար գիտնականները սովորել են դա ստանալ արհեստական կերպով: Նման միջավայրեր, ավելի շուտ, բարդ կոնստրուկցիաներ, որոնք կոչվել են մետանյութեր, սկսել են ստեղծվել միայն 1990-ականների վերջին:


Սակայն արդյունքները գոհացուցիչ չէին, բազմաթիվ բարդ և ծախսատար ուսումնասիրությունների արդյունքում ստեղծվում էին նյութեր, որոնք միայն տեսաբանորեն էին մոտեցնում նպատակակետին:


Այս անգամ պրոֆեսոր Սմիթը և իր գործընկերները այլ ճանապարհ էին ընտրել, փոխելով միկրոալիքային էկրանի ծայրերի կոնֆիգուրացիան և հասել են նրան, որ լուսային ալիքները շրջանցել են օբյեկտը առանց դրա կողմից արտացոլման:


«Մեր տեղեկություններով, սա առաջին էկրանն է, որը ամբողջությամբ համապատասխանում է տրանսֆորմացիոն օպտիկայի տեսությանը և հնարավորություն է տալիս ամբողջական անտեսանելիության հասնել», - ասում է պրոֆեսոր Սմիթը:


Դա նման է «Ալիսան հրաշքների աշխարհում»-ի խաղաքարտային պերսոնաժներին: Եթե նրանց կողքի դնենք, նրանք անտեսանելի կթվան, սակայն եթե նրանց այլ կողմից նայենք, նրանք լիովին տեսանելի կլինեն, բացատրում է ֆիզիկոսը:


Սակայն դեռևս լրջագույն սահմանափակում է մնում նման փորձերում` անտեսանելիությունը արտահայտվում է միայն որոշակի դիտանկյան տակ:


Այնուամենայնիվ, գրանցված արդյունքները կարող են շատ կարևոր դեր խաղալ նոր միկրոալիքային սարքերի ստեղծման ոլորտում, մասնավորապես, ռադարների և հեռահաղորդակցման սարքերի ստեղծման մեջ:

 

Բրիտանացի ֆիզիկոսները կարողացել են օբյեկտը անտեսանելի դարձնել (լուսանկարներ)