iPad-ը՝ ինքնաթիռի վառելիքի տնտեսման միջոց

11:58 • 13.11.12

Հարուստներն ունեն միայն իրենց հատուկ դժվարություններ ու խնդիրներ. վերջին շրջանում նրանցից շատերը ստիպված են եղել հրաժարվել սեփական ինքնաթիռներից՝ վառելիքի գների համաշխարհային թանկացման պատճառով։ Սակայն այժմ նրանց օգնության են եկել iPad-ները, հայտնում է РБК-ն։

 

Ամերիկյան Flexjet մասնավոր ավիացիայի օդաչուներին այսուհետ թույլ կտան թռիչքների ընթացքում թղթերի վրա գրված ցուցումների և նավիգացիոն նյութերի փոխարեն սովորական iPad վերցնել։ Թեև սա կարող է վառելիքի տնտեսման շատ կասկածելի տարբերակ թվալ, սակայն դա հնարավորություն կտա ինքնաթիռի քաշը 55 կգ-ով թեթևացնել։ Արդյունքում հնարավոր կլինի 1 գալոն վառելիք տնտեսել թռիչքի 1 ժամվա ընթացքում։

 

Flexjet-ի տնօրինությունը գտնում է, որ ինքնաթիռի ղեկավարման հարցում iPad-ի օգտագործումն էապես կբարձրացնի օդաչուների արդյունավետությունը։
 

iPad-ը՝ ինքնաթիռի վառելիքի տնտեսման միջոց