Google-ը` արդեն նաև ինտերնետ պրովայդեր

10:30 • 14.11.12

Աշխարհի ամենախոշոր որոնողական համակարգը՝ Google-ը, հանդիսավոր կերպով բացել է սեփական ինտերնետ ցանցը Միացյալ Նահանգներում, հայտնում է Вести-ին։

 

Ընկերության ներկայացուցիչները վստահեցնում են, որ իրենց կապը 100 անգամ ավելի արագ կլինի, քան սովորական պրովայդերների առաջարկած ծառայությունները։

 

Google-ի առաջարկած օպտիկամանրաթելային ցանցի նկատմամբ ամենամեծ հետաքրքրությունն առաջացել է Կանզաս նահանգում, որի բնակավայրերի 90 %-ի բնակիչները համաձայնել են վճարել գերարագ ինտերնետի դիմաց։ Ընկերության ներկայացուցիչները յուրքանչյուր հաճախորդի անձամբ այցելում են և տեղեկացնում իրենց առաջարկած կապի առավելությունների մասին։

 

Ինչ վերաբերում է ընկերության առաջարկած ծառայությունների գներին, ապա աբոնեմենտային վճարն ամսական կազմում է 70 դոլար (մոտ 28 հազ դրամ, ինչը ամերիկացիների եկամուտներին համապատասխան գնողունակության համարժեքով բավական փոքր գումար է)։ Այս գումարի դիմաց օգտատերը ստանում է 1 գիգաբիտ/վրկ արագությամբ ինտերնետին միացում, ինչպես նաև վիրտուալ տարածություն 1 տերաբայթ (1024 գիգաբայթ) տարողությամբ։ Իսկ եթե փաթեթում ավելացվում է նաև օնլայն հեռուստատեսություն, ապա աբոնիմենտային վաճարը դառնում է 120 դոլար։

 

Լայնաշերտ ինտերնետ միացման համար ավամենահզոր և ամենաժամանակակիցն է համարվում օպտիկամանրաթելային ցանցը, որի դեպքում օպտիկամանրաթելային մալուխը հասցվում է մինչև բաժանորդ։ Մեծ հեռավորությունների վրա տեսապատկերների, ձայնի և տվյալների հաղորդման համար բարձր արագությամբ օժտված գծերի ստեղծման նպատակով օգտագործվող օպտիկամանրաթելային մալուխն ունի հսկայական հուսալի թողունակության հնարավորություն` հարյուրավոր գիգաբիթներ վայրկյանում։
 

Google-ը` արդեն նաև ինտերնետ պրովայդեր