Lamborghini-ն ներկայացրել է իր ողջ պատմության ընթացքում ստեղծված ամենացնցող մոդելը (լուսանկարներ)
Լյուքս դասի մեքենաների արտադրությամբ զբաղվող հանրահայտ իտալական Lamborghini ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է Aventador - LP700-4 Roadster սուպերմեքենան, որը ճանաչվել է Lamborghini-ի պատմության ընթացքում ստեղծված ամենացնցող մոդելը, գրում է LuxPlanet-ը։
Իրականում մեքենան Murcielago-ի ձևափոխված, ավելի կատարելագործված տարբերակն է։ Նորույթը համալրված է 6,5 լիտրանոց, 12 ցիլինդրանոց շարժիչով, որն ունի 700 ձիաուժ հզորություն։ Սուպերմեքենան ունակ է 0-ից մինչև 100 կմ/ժ արագություն զարգացնել ընդամենը 3 վայրկյանում։
Aventador-ի զարգացրած առավելագույն արագությունը 350 կմ/ժ է։ Շքեղ մեքենան կարելի է ձեռք բերել 300 հազար եվրոյով։










