Celcius X VI II-ը ներկայացրել է մեխանիկական ժամացույցով նոր բջջային հեռախոսը (լուսանկարներ)

17:46 • 14.11.12

Հանրահայտ Celcius X VI II ընկերությունը ներկայացրել է իր նոր աշխատանքը` մեխանիկական ժամացույցով բջջային հեռախոս։

 

Ինչպես նշում է  LuxPlanet-ը, նորույթում ներդաշնակորեն համադրված են դանդաղորեն «մահացող» մեխանիկական ժամագործության արվեստն ու սրընթաց վերելք ապրող առաջավոր տեխնոլոգիաները։

 

Optic GMT Furtif կոչվող հեռախոսը զարդարված է թանկարժեք քարերով և արտադրվել է սահմանափակ քանակով՝ ընդամենը 28 հատ։ Բջջային հեռախոսները վաճառքի կհանվեն ընթացիկ տարվա դեկտեմբերին. դրանցից յուրաքանչյուրի գինը կլինի 97 400 դոլար։
 

Celcius X VI II-ը ներկայացրել է մեխանիկական ժամացույցով նոր բջջային հեռախոսը (լուսանկարներ)