Range Rover Sport-ը ամենաարագ տարբերակը կստանա (տեսանյութ)

22:52 • 14.11.12

Range Rover Sport-ի նոր սերնդում կհայտնվի «լիցքավորված» տարատեսակ: Դրա համար Land Rover ինժեվերները կատարելագործել են 8 մխոցային մեխանիկական ներմղիչով շարժիչը, սակայն մտադիր չեն արտաճանապարհայինին չափազանց սպորտային բնավորություն տալ, հաղորդում է Car Advice պորտալը:



Land Rover-ի շասսի ուսումնասիրության գլխավոր ինժեներ Դևիդ Ուեյդը պորտալին հայտարարել է, որ Range Rover Sport-ը կարող է նոր ամենաարագ տարատեսակը ստանալ: Դա այն ուղղություններից է, որով Land Rover ապրանքանիշը կարող է զարգանալ Jaguar-ի XKR-S սպորտկուպեի օրինակով:

 

Ինչպես նաև, շատ հավանական է, որ Range Rover Sport-ի վրա տեղադրվելիք շարժիչ կվերցվի Jaguar XKR-S-ի 5 լիտր ծավալով V8-ը, որը 550 ձիաուժ հզորություն է ապահովում:



Որոշ տվյալներով, նման շարժիչը արտաճանապարհայինին հնարավորություն կտա 0-ից մինչև 100 կմ/ժ արագության հասնել 5 վայրկյանում:



Միևնույն ժամանակ Land Rover-ը շեշտում է, որ չի պատրաստվում Range Rover Sport-ը վերածել լիարժեք սպորտային մեքենայի, այսինքն վերածել Porsche Cayenne GTS-ի տիպի քրոսովերների մրցակցի: Այն կպահպանի նաև լավ արտաճանապարհային հատկություններ:



Պետք է նշել, որ ներկայում ամենահզոր նույն կոմպրեսորային V8 շարժիչով Range Rover Sport-ը, որը 510 ձիաուժ հզորություն ունի մինչև 100կմ/ժ արագության հասնում է 6,2 վայրկյանում: Նոր Range Rover Sport-ի դեբյուտին պետք է սպասել արդեն 2013թ.:

 

Range Rover Sport-ը ամենաարագ տարբերակը կստանա (տեսանյութ)