Samsung-ը ճկուն դիսպլեյներով սարքերի թողարկումը կարող է սկսել արդեն հաջորդ տարի
Աշխարհում սմարթֆոնների խոշորագույն արտադրողներից մեկը` հարավկորեական Samsung ընկերությունը կարող է հաջորդ տարի սկսել այսպես կոչված` ճկուն դիսփլեյներով սմարթֆոնների թողարկումը, հաղորդում է РИА Новости-ն` հղում կատարելով Wall Street Journal-ին:
Ճկուն դիսփլեյները առաջադեմ տեխնոլոգիա է, որը հնարավորություն է տալիս հրաժարվել էկրանի ապակե տակդիրից, այն փոխարինելով պլաստիկով: Նման դիսփլեյները ավելի թեթև են, քան ապակի պարունակողները, ավելի լավ են դիմանում հարվածներին, բացի այդ, դրանք կարելի է ճկել առանց վնասելու ռիսկի:
WSJ –ի տվայալներով, Samsung Display-ը ճկուն դիսփլեյներ ստեղծելու վերջնափուլում է գտնվում, և դրանցով համալրված առաջին սարքերը կարող են պատրաստ լինել արդեն հաջորդ տարվա առաջին կեսին:
Նման դիսպլեյների ստեղծման վրա աշխատում են նաև Samsung-ի մրցակիցները, սակայն նրանց տեխնոլոգիաները զգալիորեն հետ են մնում:










