Չափը կարևոր է. շոտլանդացի հոգեբանների հետազոտությունը կանանց սեռական բավարարվածության վերաբերյալ
Կանայք առավել հեշտ բավարարվում են, երբ իրենց զուգընկերոջ անդամը գերազանցում է 5,8 մատնաչափը՝ 14,7 սմ-ը, NY Daily News-ի փոխանցմամբ, հայտնել են շոտլանդացի հոգեբանները՝ իրենց հետազոտության հիման վրա:
Շոտլանդացի հոգեբանները ուսումնասիրել են 323 կանանց «սեքսուալ ախորժակը» և պարզել, որ նրանք ավելի հեշտ են օրգազմի հասնում, երբ նրանց զուգընկերոջ «արական արժանապատվությունը» անցնում է միջին համարվող 5,8 մատնաչափից:
Ըստ այդմ՝ ուսումնասիրողները կարծիք են հայտնել, որ «անդամի չափով տղամարդկանց հափշտակվածությունը ոչ թե զուտ արական կարծրատիպ է, այլ ճշգրիտ ընդունումը այն բանի, ըստ որի՝ չափսը կարևոր է շատ կանանց համար»:
Գիտնականները դա բացատրել են նաև նրանով, որ «ավելի երկար անդամը ավելի մեծ ունակություն ունի խթանելու կնոջ սեռական օրգանի ամբողջ երկայնքը»:










