Skype-ի միջոցով հնարավոր է հարձակվել օգտատերերի էջերի վրա
Kaspersky Lab-ի փորձագետ Կոստին Ռայուն հայտնում է, որ գիշերը ռուսաստանյան մի շարք ֆորումներում հայտնել են, որ Skype-ի էջերը ենթակա են հարձակումների, հաղորդում է Secure List-ը:
Ըստ հրապարակումների՝ այդ բացն առկա է արդեն մոտ 2 ամիս և կապված է Skype-ի գաղտնաբառի վերասահմանման գործառույթի հետ: Ըստ այդմ՝ օգտատերը կարող է վերասահմանել մեկ ուրիշի գաղտնաբառը՝ իմանալով նրա Skype-ի էջի հետ կապված էլեկտրոնային փոստի հասցեն:
Հնարավոր միջամտություններից խուսափելու համար խորհուրդ է տրվում բոլորովին նոր՝ Skype-ի լոգինի հետ չասոցացվող և նախկինում չօգտագործված էլեկտրոնային հասցեով մտնել Skype:










