3-D քարտեզ՝ աստղային ուղևորության համար (տեսանյութ)

18:34 • 15.11.12

Google-ն իր նորագույն Chrome Experiment նախագծում հանդես է եկել 100,000 Stars անվանումով քարտեզով:

Սա Արևին ամենամոտ 100 000 աստղերի 3-D քարտեզն է, որը թույլ է տալիս խոշորացումների (zoom-երի) միջոցով «շրջագայել» մեր գալակտիկայում:

 

Այս ուղևորությունը, ինչպես նկատում է Los Angeles Times-ը, թույլ է տալիս տեսնել, թե իրականում որքան փոքր է մեր մոլորակը: Իրենց հերթին այս 100 000 աստղերը ամբողջ տիեզերքի սեքստիլիոն աստղերի ընդամենը մի չնչին մասն են:

 

Տարբեր տիեզերական մարմիններին կից ներկայացվում է նաև համապատասխան տեղեկատվություն: Նշվում է, օրինակ, որ դեպի Արև ուղևորվելու համար ինքնաթիռից կպահանջվի 18 տարի:
 

3-D քարտեզ՝ աստղային ուղևորության համար (տեսանյութ)