Facebook-ը ներդնում է Share գործառույթը սոցկայքի բջջային տարբերակում

16:00 • 15.11.12

Աշխարհի խոշորագույն Facebook սոցիալական ցանցը բջջային տարբերակում ներդնում է «Կիսվել» (Share) կոճակը, որը թույլ կտա կիսվել ընկերների հետ հետաքրքիր գրառումներով, հայտնում է Корреспондент-ը։

 

Ինչպես հաղորդում է TechCrunch բլոգը՝  հղում կատարելով Facebook-ի ներկայացուցիչներին, սոցկայքն արդեն սկսել է գործառույթի՝ բջջային տարբերակում ներդրման աշխատանքները, իսկ մոտ ապագայում նախատեսում է կոճակն ավելացնել Android և iOS հավելվածների համար։

 

 Share կոճակն ամենապահանջվածներից մեկն էր օգտատերերի կողմից։ Այն կհայտնվի «Հավանել» (Like) և «Մեկնաբանել» (Comment) կոճակների կողքին:



 

Facebook-ը ներդնում է Share գործառույթը սոցկայքի բջջային տարբերակում