Ընտանիքի պլանավորումը խթանում է տնտեսության զարգացումը. ՄԱԿ

08:10 • 15.11.12

ՄԱԿ-ի ազգաբնակչության հիմնադրամը հայտարարել է, որ համաշխարհային տնտեսությունը կարող է աճել միլիարդավոր դոլարներով, եթե աշխարհի բոլոր կանայք հակաբեղմնավորման միջոցների մատչում ստանան, հաղորդում է BBC-ն:


Հիմնադրամի տարեկան զեկույցում ասվում է, որ կանայք, որոնք ծննդյան վերահսկողության միջոցներից են օգտվում, սովորաբար, ավելի լավ առողջություն, ավելի բարձր կրթուրթյուն և բարձր վարձատրվող մասնագիտություն են ունենում:


Հիմնադրամի տվյալներով, ընտանիքի պլանավորմանն ուղղված գլոբալ հատկացումները կրճատվել են: Բացի այդ, աճում է այն երիտասարդ կանանց թիվը, որոնք ստիպված են լքել դպրոցը մինչև ուսման ավարտը:


Ավելանում է նաև սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների թիվը: Հիմնադրամը նշում է, որ հակաբեղմնավորիչ միջոցների հասանելիությունը ոչ թե արտոնություն է, այլ իրավունք:

 

Ընտանիքի պլանավորումը խթանում է տնտեսության զարգացումը. ՄԱԿ