Սմարթֆոնների 72.4%-ը աշխատում է Android համակարգով. Google-ի զեկույց
Ամերիկյան Google ընկերությունը 2012թ.-ի երրորդ եռամսյակի՝ երեկ հրապարակված զեկույցով տեղեկացրել է, որ Android համակարգով աշխատող սմարթֆոնները համաշխարհային շուկայում առաջատար դիրք է զբաղեցնում։
Համաձայն փաստաթղթի՝ սմարթֆոնների համաշխարհային շուկայի 72.4%-ն աշխատում է այդ համակարգով։
Տեղեկացվում է, որ ընթացիկ տարում, նախորդ տարվա համեմատ, իրացվել է Android-ով աշխատող 20%-ով ավելի սարքեր։
Առյուծի բաժինը բաժին է ընկնում սմարթֆոնների հարավկորեական հսկային՝ Samsung-ին, որը 9 ամիսների ընթացքում իրացրել է 55 մլն սարքավորում՝ համալրված Google-ի օպերացիոն համակարգով։
Google-ի հիմնական մրցակիցը՝ Apple-ն է, որի սարքերն աշխատում են IOS պլատֆորմում. ընկերությունն իրացրել է 23.5 մլն հեռախոս։
Վերլուծաբանները ենթադրում են, որ iPhone5-ի թողարկումից հետո Apple-ը հնարավություններ ունի առաջատարի դիրքը դարձյալ ստանձնելու։
Բացի այդ, շուկայում ընկել է Microsoft ընկերության Windows համակարգով աշխատող հեռախոսների վաճառքի ծավալները։ Վերլուծաբանների համոզմամբ՝ դա պայմանավորված է առաջիկայում Windows Phone 8-ի հայտնվելու սպասումով։
Google-ի զեկույցում նշվում է, որ ընդհանուր առմամբ սմարթֆոնների վաճառքի ծավալներն ընթացիկ տարում աճել են 47%-ով։










