Samsung-ն Էլիզաբեթ թագուհուն է նվիրել հատուկ նրա համար ստեղծված պլանշետը
Տեխնոլոգիաների ոլորտի հսկա հարավկորեական Samsung ընկերությունը Մեծ Բրիտանայի թագուհի Էլիզաբեթ 2-րդին է նվիրել հատուկ նրա համար ստեղծված Jubilee Time Capsule պլանշետային համակարգիչը, հայտնում է Euromag-ը։
Իրականում նվերը Samsung Galaxy Tab 10.1 պլանշետի փոքր-ինչ ձևափոխված տարբերակն է, որում հավաքված են թագուհու կառավարման 60 տարիներն ամփոփող հատուկ ընտրված 60 ձայնագրություններ, տեսանյութեր, լուսանկարներ։
Ի սկզբանե նախաձեռնության հեղինակները հավաքել են շուրջ 150 գիգաբայթ ծավալով նյութեր, սակայն Jubilee Time Capsule-ի հիշողությունը չի կարողացել տեղավորել ողջ ինֆորմացիան։ Արդյունքում՝ պլանշետում տեղ չգտած 80 հազար նյութերը տեղադրվել են համացանցում՝ հասանելի դառնալով հանրությանը։










