Իռլանդիայի ափերի մոտ անհայտ պատճառներով 50 հազար ծովաստղ է «ինքասպան» եղել
Իռլանդիայի Լիսադել մեկուսացած լողափում անիրական և առեղծվածային տեսարան է բացվել. 50 հազար ծովաստղ անհայտ պատճառներով մի գիշերում ափ է նետվել ու սատկել, գրում է Yahoo News-ը։
Կենսաբան Բիլ Քրոուն գտնում է, որ ծովաստղերն ափ են նետվել այն պատճառով, որ երկփեղկ խեցեմորթներով կամ միդիաներով սնվելու համար հայտնվել են մակընթացության և տեղատվության հետ կապված հատվածում։
«Թեև ես գտնում եմ, որ զանգվածային ափ նետվելու փաստն առավելապես կապված է միդիաներով սնվելու պատճառով այդ հատվածում հայտնվելու հետ, այնուամենայնիվ, բավական տարօրինակ է, որ 50 հազար ծովաստղից և ոչ մեկի մոտ այդ կենդանիներից չի հայտնաբերվել»,- նշել է Քրոուն։
Այլ մասնագետներ գտնում են, որ այս ամենի բացատրությունը փոթորկային եղանակն է, որն էլ ծավաստղերին ափ է հանել։










