Չինացի գիտնականները ձայնագրել են մարդկային ուղեղի երաժշտությունը
Չինացի հետազոտողները ներկայացրել են մարդու ուղեղի ակտիվությունը երաժշտության միջոցով և, ի զարմանս իրենց, ստացել բավական կապակցված մեղեդի, որը նման է դաշնամուրային ջազային իմպրովիզացիայի, գրում է Взгляд-ը։
Չինաստանի էլեկտրոնային գիտության և տեխնոլոգիաների համալսարանում մշակված մեթոդի շնորհիվ ուղեղի էլեկտրական ակտիվությունը փոխանցվել է տակտի, իսկ նրանում արյան շարժը՝ ռիթմի։ Արդյունքում հետազոտողները կարողացել են լսել բավական բարդ սիմֆոնիա։
«Մենք հույս ունենք, որ ուղեղի ազդանշանների հիման վրա երաժշտություն ստեղծելու մեր հաջողությունները կօգնեն բացատրել ուղեղի բնույթը»,- ասել են հետազոտության հեղինակներ Ցզին Լուն և Դեչժուն Յաոն։
Որպես օրինակ՝ Լուն և Յաոն ձայնագրել են 14-ամյա աղջկա և 31-ամյա մի կնոջ ուղեղ։ Գիտնականները խոստովանում են, որ այս ձայնագրություններն ավելի շատ նման են փորձերի, քան ամբողջական համերգի։ Սակայն հետագայում նրանք հույս ունեն հետազոտել ուղեղի «երաժշտությունը» տարբեր հոգեկան իրավիճակներում։ Նրանց խոսքով՝ նման ձայնագրությունները լսելը հետագայում կօգնի բժիշկներին ավելի ճիշտ ախտորոշել և բուժում նշանակել։










