Mercedes-Benz-ում ապագայի ջրածնային արտաճանապարհային են արարել (լուսանկարներ)

22:59 • 16.11.12

Արդյո՞ք Mercedes G-Class-ը մեզ հետ կլինի 2025թ.: Ընկերության նոր դիզայներական նախագիծը հենց այդ է ներկայացնում, թե դասական արտաճանապարհայինի ինչ գեներ կունենա 1979թ. թողարկվող մեքենան, որը վերափոխվում է ապագայի փոխադրամիջոցի, հաղորդում է vesti.ru-ն:


Ener-G-Force կոնցեպտը կներկայացվի ԱՄՆ Լոս Անջելես քաղաքի դիզայներական մրցույթում:
Ներկայում էկոլոգիապես մաքուր Mercedes-Benz Ener-G-Force ամենագնացի նախագիծը որպես ոստիկանական մեքենա է ներկայացվում: Ունի հատուկ իրան, որը ապակիների փոքր բացվածքներ ունի, որոնք մեքենան անվտանգ կոկոնի են վերածում: Պահեստային լուսարձակները տանիքին են ներկառուցված, իսկ հսկայական 20 դույմանոց անիվները գերբարձր անցողունակություն են ապահովում:


Կոնցեպտը շատերին գիտական ֆանտաստիկայի ոլորտից կթվա, սակայն Mercedes-ը արդեն պատրաստ է այն քաղաքացիական ավտոմեքենա դարձնել արդեն շատ շուտով:
Ապագայի մեքենայի բոլոր 4 անիվները, ինչպես և մյուս համակարգերը, աշխատում են էլեկտրոնային համակարգերի հրահանգներով:


Վերջինը տեղեկություններ է ստանում 360-աստիճան տեսադաշտ ունեցող տոպոգրաֆիական սքաներից, որը տեղադրված է մեքենայի տանիքին: Այն մշտապես սքանավորում է շրջապատը և արդյունքները կիրառում ավտոմեքենայի կարգավորումների համար՝ ներառյալ կախոցների դիրքը և հզորությունը: Կոնցեպտի կողային տարողություններում են տեղադրված էներգիայի կուտակիչները: Դրանց գույնը փոխվում է՝ ցույց տալով մարտկոցների վիճակը:


Mercedes-Benz-ի և քաղաքացիական և ոստիկանական արտաճանապարհայինները ամբողջությամբ ջրածնային են: Ջրի պաշարները Ener-G-Force-ը պահում է տանիքի բաքերում, և ապա փոխանցում դեպի հիդրոփոխարկիչ, որտեղ բնական պաշարը վերածվում է վառելիքային էլեմենտների համար նախատեսված ջրածնի:


Ener-G-Force-ը ջրից բացի ուրիշ ոչինչ չի ծախսում և ունակ է դրանով առանց վերալիցքավորման 800 կմ ճանապարհ անցնել, այդ պատճառով, իրավամբ կարող է «կանաչ» կոչվել:

 

Mercedes-Benz-ում ապագայի ջրածնային արտաճանապարհային են արարել (լուսանկարներ)