Google-ը նոր մարտահրավեր է նետել Apple-ին՝ ստեղծելով սեփական գեոլոկացիոն հավելվածն iPhone-ի համար

13:48 • 16.11.12

Ամերիկյան Google Inc ընկերությունը ներկայացրել է iPhone-ի համար նախատեսված գեոլոկացիոն հավելվածի թեստային տարբերակը, ինչը նախքան այդ հանդիսանում էր իր գլխավոր մրցակցի՝ Apple-ի «մենաշնորհը», գրում է Корреспондент-ը՝ հղում անելով The Wall Street Journal-ին։

 

Ինչպես նշել է պարբերականի՝ Google-ին մոտ կանգնած աղբյուրը, այժմ ընկերությունը զբաղվում է ծրագրի վերջնական շտկումներով, ինչից հետո այն կուղարկվի Apple-ի հավանությանն արժանանալու։ Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, ապա նոր հավելվածը կընդգրկվի iTunes օնլայն խանութում։

 

Եթե Apple-ը «կանաչ լույս» տա Google-ի նորույթին, ապա այն բացեիբաց կսկսի մրցակցել Apple-ի նույնատիպ հավելվածի՝ iOS 6-ի հետ։

 

Google –ի ստեղծած նոր հավելվածը կարելի է օգտագործել որպես նավիգատոր մեքենա վարելու համար, սակայն դեռևս հայտնի չէ, թե երբ հնարավոր կլինի այն ներբեռնել։
 

Google-ը նոր մարտահրավեր է նետել Apple-ին՝ ստեղծելով սեփական գեոլոկացիոն հավելվածն iPhone-ի համար