Google-ը մտադիր է դառնալ բջջային օպերատոր

18:21 • 16.11.12

Google IT կորպորացիան սկսել է մտածել բնակչությանը բջջային կապի ծառայություն տրամադրելու մասին, հայտնում է finance.bigmir-ը՝ հղում կատարելով Wall Street Journal-ին։

 

Ըստ աղբյուրի տվյալների՝ Google-ն արդեն համագործակցության նպատակով բանակցություններ է վարել Dish Network արբանյակային հեռուստաընկերության հետ։ Ինչպես նշում է պարբերականը, ընկերությունը մտադիր է մրցակցել այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսին են Verizon Wireless-ը և AT&T-ը։


Վերջիններս, իրենց հերթին, հանդիսանում են խոշորագույն բջջային կապի օպերատորներն ԱՄՆ-ում։


Հարկ է նշել, որ Google-ն ակտիվորեն մասնակցում է անլար ինտերնետ հասանելիության հասարակական ցանցերի ստեղծման գործին։ Օրինակ՝ ընկերությունը Wi-Fi հասանելիության կետերի ցանց է ստեղծել Մաունթին-Վյու քաղաքում, որտեղ գտնվում է նրա շտաբ-բնակարանը։ Այն հնարավորություն է տալիս անվճար միանալ համացանցին՝ նշելով միայն Google-ում ունեցած էջի տվյալները։
 

Google-ը մտադիր է դառնալ բջջային օպերատոր