Տասը ամենատարածված գիտական պատրանքները
Մենք որոշ բաների վերաբերյալ պատկերացումներ ենք կազմում, որոնք հիմնվում են անձնական փորձի, կրթության, ԶԼՄ-ների և մեզ շրջապատողների կարծիքների վրա, գրում է infoniac.ru-ն՝ հավելելով, որ այդ պատկերացումներից շատերը, որոնք կապված են գիտության հետ, մենք որպես փաստ ենք ընդունում, չնայած դրանք վաղուց հերքվել էին:
Ստորև ներկայացնում ենք նման տարածված սխալ պատկերացումների ամենահաճախ հանդիպող տասնյակը:
1. Չինական Մեծ Պատը երևում է տիեզերքից
Չինական Մեծ Պատը հսկայածավալ և շատ երկար շինություն է, սակայն այն հնարավոր չէ տեսնել տիեզերքից: Նույնիսկ առաջին չինացի տիեզերագնաց Յան Լիվեյը հաստատել է, որ չի կարողացել այն տեսնել անզեն աչքով: Առավել ևս անտեղի է խոսել այն «առասպելի» մասին, թե Չինական Մեծ Պատը նույնիսկ Լուսնից է հնարավոր տեսնել:
Չնայած եգիպտական բուրգերը հնարավոր է տեսնել Միջազգային տիեզերակայանից: Սակայն մարդու ձեռքով ստեղծվածներից ամենալավը տիեզերքից երևում է գիշերային լուսավորությունը:
2. Բևեռային աստղը` ամենապայծառ աստղն է:
Բևեռային աստղը գիշերային երկնակամարում երևացող ամենապայծառ աստղը չէ, ինչպես որ թյուրիմացաբար կարծում են շատ շատերը:
Իր պայծառությամբ այն գտնվում է մոտավորապես 50-րդ տեղում: Բևեռային աստղը հեշտ է նկատել, քանի որ Երկրի առանցքը այդ կողմ է ուղղված:
Ամենապայծառ աստղը Արևից հետո Սիրիուսն է հանդիսանում: Սիրիուսի տեսանելի աստղային մեծությունը հավասար է 1,47-ի (որքան փոքր է թիվը, այնքան պայծառ է աստղը):
3. Պետք է զիգզագներով վազել, որպեսզի հնարավոր լինի խուսափել կոկորդիլոսի հարձակումից
Գոյատևման հնագույն խորհուրդներից մեկը այսպես է ասում. Եթե փորձում եք կոկորդիլոսից փախչել, պետք է զիգզագներով շարժվել, քանի որ կոկորդիլոսը չի կարողանում արագ թեքվել:
Իրականում, կոկորդիլոսը գրեթե երբեք ցամաքում չի գրոհում և նախընտրում է ջրում որսալ իր զոհերին:
Նրանց ցամաքում զարգացրած առավելագույն արագությունը կազմում է ժամում մոտ 16 կմ: Մարդու արագ քայլքի արագությունը արդեն մոտ այդքան է, իսկ վազելու դեպքում մարդը ավելի քան կրկնակի արագություն է զարգացնում` մարդու առավելագույն արագությունը պոկման պահին կազմում է 48 կմ/ժ:
4. Կրակելով մեքենայի բենզաբաքին մեքենան կարելի է պայթեցնել
Նման բան տեղի է ունենում ֆիլմերում կամ համակարգչային խաղերում: Իրականում փամփուշտը կամ չի հասնում բաքին, կամ մնում է նրանում, կամ անցնում է միջով առանց պայթյուն առաջացնելու:
Նման բան հնարավոր է անել, երբ մեքենան գնդակոծվում է հատուկ փամփուշտներով, կամ բավարար հեռավորությունից արձակված լուսածրային փամփուշտներով:
5. Կարմիր գույնը կատաղեցնում է ցլերին
Իսպանական տորեադոռները սկսել են ալ կարմիր կտորներ կամ մուլետներ օգտագործել դեռ 17-րդ դարում: Այդ ժամանակվանից տարածում է ստացել այն մտայնությունը, թե ցլերին կատաղեցնում է կարմիր գույնը:
Իրականում ցլերի համար միևնույն է, թե ինչ գույնի գրոհեմ, և նրանք գունային նախընտրություններ չունեն այդ հարցում: Նրանք հարձակվում են այն օբյեկտի վրա, որը առավելագույնն է շարժվում:
6. Կայծակը երբեք միևնույն տեղը երկու անգամ չի խփում
Հակառակը, կայծակը, որպես կանոն, խփում է միևնույն տեղը երկու անգամ: Բացի այդ, դա շատ տարածված երևույթ է: Օրինակ, շատ երկնաքերերի վրա կան շանթարգելներ, որոնք իրենց վրա են ընդունում կայծակները, դրանց տարեկան միջին 100 կայծակ է խփում:
Կայծակը ամենաշատը «սիրում» է խփել ամենաբարձր շենքերին կամ բաց դաշտերում միայնակ ծառերին:
7. Ապակին կարծր է
Ապակին ամորֆ պինդ մարմին է, որը շատ բարձր խտությամբ հեղուկի բնույթ ունի:
Դա նշանակում է, որ ապակին շատ դանդաղ հոսքի մեջ է, դրանով է բացատրվում, թե ինչու են հին ապակենախշերը ներքևում ավելի հաստ:
8. Տիեզերքում գրավիտացիա չկա
Իրականում տիեզերքում այնքան շատ գրավիտացիա կա, որ հենց դա է ստիպում աստղերին պտտվել գալակտիկայի կենտրոնի շուրջ, Երկրին Արևի, իսկ արբանյակներին Երկրի շուրջ:
Պատճառը, որով տիեզերագնացները անկշռելիության վիճակում են թվում այն է, որ նրանք պտտվում են Երկրի շուրջ:
Երկրից 400 կմ բարձրության վրա երկրային գրավիտացիան փոքրանում է միայն 10%-ով:
9. Գոյություն ունի Լուսնի մութ կողմ
Արևը Լուսավորում է Լուսնի բոլոր կողմերը: Սակայն գոյություն ունի Լուսնի կողմ, որը երբեք Երկրից չի երևում: Դա պայմանավորված է մակընթացային կլանմամբ: Լուսինը իր առանցքի շուրջ պտտվում է նույն պարբերությամբ ինչ և Երկրի շուրջ:
Մենք միշտ տեսնում ենք Լուսնի մեկ կողմը, սակայն մյուս կողմը մթության մեջ չէ, այն լուսավորվում է Արևից:
Երբ մենք կիսալուսին ենք տեսնում, Արևը առավել շատ լուսավորում է այն հատվածը, որը մենք չենք տեսնում և մութ ենք անվանում:
10. Նյարդային բջիջները չեն վերականգնվում
Երկար ժամանակ գիտնականները կարծում էին, որ ուղեղի բարդ աշխատանքը կարող է խաթարվել եթե նոր նյարդային բջիջներ առաջանան: Սակայն 1998թ. շվեդ գիտնականները պարզեցին, որ ուղեղի բջիջները կարող են վերականգնվել: Մարդու գլխուղեղի հիշողության և ուսուցման կենտրոնները կարողանում են նոր բջիջներ ստեղծել:
Բացի այդ, գիտնականները բացահայտել են պրոցեսը, որը հնարավորություն է տալիս ստեղծել մարդու սաղմնային ցողունային բջիջների պատճենները, որոնք կարող է ուղեղի բջիջների վերածվել:










