Գիտնականները նոր նյութ են ստեղծել, որը կարող է կանգնեցնել արձակված փամփուշտը

13:23 • 16.11.12

Ամերիկյան «Ռայս» համալսարանի գիտնականները երկարատև լաբորատոր ուսումնասիրություններից հետո կարողացել են մի այնպիսի «սուպերնյութ» ստեղծել, որն ունակ է կանգնեցնել արձակված 9մմ տրամաչափով փամփուշտը, հայտնում է Yahoo News-ը։

 

«Այս նյութը կարելի է օգտագործել որպես շատ վստահելի պաշտպանիչ միջոց զինվորների և իրավապահների համար»,- նշել է գիտնական Նեդ Թոմասը։ Բացի այդ, այս նյութը հնարավոր կլինի օգտագործել նաև արագ շարժվող մարմիններից, օրինակ, հրթիռներից զգայուն օբյեկտների պաշտպանության համար։

 

Նոր «սուպերնյութի» բաղադրության հիմքում ընկած է պոլիուտերանը, որը շատ արդյունավետ փակում է արագ սլացող փամփուշտի ճանապարհը։ Երբ փամփուշտը բարձր արագությամբ մխրճվում է նյութի մեջ, այն սկսում է հալչել, ինչի արդյունքում էլ փամփուշտը չի կարողանում հասնել թիրախին։
 

Գիտնականները նոր նյութ են ստեղծել, որը կարող է կանգնեցնել արձակված փամփուշտը