193-ից միայն 3-ը. աշխարհի երկրները Twitter-ում
Պարզվում է ՄԱԿ-ի անդամ 193 երկրներից միայն 9-ն են, որ իրենց էջերն ունենTwitter սոցիալական կայքում, հայտնում է Burson-Marsteller կոմունիկացիոն ընկերությունը՝ Twiplomacy բառախաղ անվանումով հետազոտությունը:
Այդ երկրներն են Շվեդիան, Անտիգուան Բարբուդան, Բարբադոսը, Լիտվան, Մալդիվները, Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Իսրայելը և Հարավային Աֆրիկայի Հանրապետությունը:
Սակայն Twitter-ը վավերացրել է միայն 3 երկրի էջերը՝ Մեծ Բրիտանիան, Իսրայելը և Հարավային Աֆրիկայի Հանրապետությունը: Ամենաշատ հետևորդները միկրոբլոգային կայքում ունի Իսրայելը՝ 66 000:
Պարզվել է նաև, որ որոշ այլ երկրների (Կանադա, Եգիպտոս և այլն) էջերը անհատներ են ստեղծել և վարում:










