Anonymous-ը հրապարակել է 5000 իսրայելցի պաշտոնյաների անձնական տվյալները

22:17 • 18.11.12

Համակարգչային հակտիվիստների Anonymous խումբը կիբեռպատերազմ է հայտարարել Իսրայելին՝ առցանց տարածելով իսրայելցի 5000 պաշտոնյաների անձնական տվյալները, հայտնում է Russia Today-ը:

 

Anonpaste.me կայքում խումբը ուղերձ է հղել Իսրայելի կառավարությանը՝ նախքան հազարավոր պաշտոնյաների անձնագրային տվյալները, անձնական էլեկտրոնային փոստերի հասցերենրը տարածելը:

 

Ուղերձում մասնավորապես ասված է. «Մենք նկատել ենք, որ իսրայելական իշխանությունները արհամարհում են մարդու իրավունքների ոտնահարման մասին շարունակական նախազգուշացումները՝ Իսրայելում ինտերնետն անջատելով և վատ վերաբերմունք ցույց տալով իրենց սեփական և հարևան երկրների քաղաքացիների հանդեպ»:

 

«Իսրայելի կառավարություն սա կիբեռպատերազմ է/կվերածվի դրան», - ընդգծել է Anonymous-ը:

 

Ավելի վաղ նույն խումբը հարձակումներ էր իրակաբացրել 700-ից ավելի իսրայելական կայքերի վրա, այդ թվում՝ Երուսաղեմի բանկի, Իսրայելի ՊՆ-ի, Նախագահի պաշտոնական կայքի: Այդ կայքերից շատերը այժմ էլ խափանված են մնում:

 

Իսրայելի ֆինանսների նախարար Յուվալ Շտայնիցը ընդունել էր, որ վերջին 4 օրերին իր երկիրը պատերազմ է մղում նաև «երկրորդ ճակատով»: Պաշտոնյան հայտնել է, որ 4 օրում Իսրայելը 44 միլիոն կիբեռհարձակման է դիմակայել:
 

Anonymous-ը հրապարակել է 5000 իսրայելցի պաշտոնյաների անձնական տվյալները