Էյնշտեյնի հանճարը պայմանավորված է նրա ուղեղի բացառիկ կառուցվածքով

19:16 • 18.11.12

Ամերիկացի  գիտնականները երկարատև հետազոտությունների արդյունքում հանգել են այն եզարակցությանը, որ 20-րդ դարի ամենատաղանդավոր ֆիզիկոսի՝ Ալբերտ Էյնշտեյնի հանճարը պայմանվորաված է նրա ուղեղի բացառիկ կառուցվածքով։

 

Ինչպես նշում է Daily Mail-ը` մասնագետներն Էյնշտեյնի ուղեը համեմատել են 85 սովորական մահկանացուների ուղեղների հետ՝ պարզելու համար, թե արդյո՞ք այն որևէ կերպ տարբերվում է դրանցից։

 

«Թեև ֆիզիկոսի ուղեղի չափն ու ասիմետրիկ ձևը համապատասխանում են նորմաներին, սակայն նրա ուղեղի նախաճակատային, գագաթային, քունքային և մի շարք այլ հատվածներն արտասովոր կառուցվածք ունեն։ Հենց այս հանգամանքով էլ կարելի է բացատրել Էյնշտեյնի տեսատարածական և մաթեմատիկական բացառիկ ունակությունները»,-նշել է հետազոտությանը մասնակցած գիտնական Դեն Ֆալկը։

 

Էյնշտեյնի ուղեղը նրա մահից հետո՝ ընտանիքի անդամների թույլտվությամբ, հեռացվել է մարմնից և բաժանվել 240 հատվածների, որոնց հետազոտումն ընկած է այս ուսումնասիրության հիմքում։
 

Էյնշտեյնի հանճարը պայմանավորված է նրա ուղեղի բացառիկ կառուցվածքով