Ե՛վ ռոբոտ-մեխանիկ, և՛ գազալցակայան. ամերիկացի մասնագետների տիեզերական նոր գյուտը
Ամերիկյան ViviSat նորաստեղծ ընկերությունը աշխատում է բավական խոստումնալից մի ծրագրի վրա, որի շրջանակներում կառուցվում է նոր սերնդի տիեզերական օգնական։ Ինչպես նշում է Yahoo News-ը, նոր սարքն իրենից վերանորգման աշխատանքներ իրականացնող ռոբոտ-մեխանիկ և միևնույն ժամանակ գազալցակայան է ներկայացնում, որը կօգնի Երկրի շուրջ գտնվող տիեզերական սարքերին վերալիցաքավորել վառելիքի պաշարները, ինչպես նաև լուծել տեխնիկական խնդիրները։
«Մեր նպատակն է միանալ տիեզերքում թափառող կոմերցիոն հրթիռներին, որոնք ինչ-ինչ խնդիրներ ունեն և լուծել դրանք՝ երկարացնելով այդ սարքերի կյանքը։ Հայտնի է, որ մեր մոլորակի շուրջ պտտվում են հարյուրավոր տիեզերական սարքեր, որոնք վառելիքի վերջանալու պատճառով դադարեցնում են իրենց աշխատանքը՝ վտանգ ներկայացնելով մյուս սարքերի համար։ Բայց անկախ վառելիքի բացակայությունից այդ հրթիռները դեռևս պիտանի են աշխատելու համար, ուստի մեր ստեղծած ռոբոտ-մեխանիկը վառելիքով կապոհովի հրթիռները, ինչից հետո էլ դրանք կշարունակեն իրենց առաքելությունը տիեզերքում»,-նշել է ընկերության օպերացիոն տնօրեն Բրայան ՄըքԳիրկը։
Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, ապա VivaSat –ը նմանատիպ 10 ռոբոտ-մեխանիկներ կուղարկի տիեզերք:










