Android ստեղծողներն օրացույցում բաց են թողել դեկտեմբեր ամիսը

13:33 • 19.11.12

Android 4.2 օպերացիոն համակարգի «Կոնտակտներ» (People) հավելվածում սխալի պատճառով օրացույցում բացակայում է դեկտեմբեր ամիսը, գրում է Лента-ն՝ վկայակոչելով Android Police բլոգին։

 
Ծրագրում նոյեմբերին հաջորդում է հունվար ամիսը։ Այդպիսով, յուրաքանչյուր տարի բաղկացած է 11, այլ ոչ 12 ամսից։ Սխալը թույլ չի տալիս հեռախոսի գրառումների գրքույկում ավելացնել դեկտեմբերին ծնված ընկերների ծննդյան օրերը։


Միևնույն ժամանակ Android 4.2-ի «Օրացույց» հավելվածում սխալը չի երևում. տարին բաղկացած է 12 ամսից, և նոյեմբերին հաջորդում է դեկտեմբերը։

 

Android Police-ը նշում է, որ Android ստեղծողները գիտեն սխալի մասին։ Սպասվում է, որ մոտ ժամանակում Android 4.2 ՕՀ (օպերացիոն համակարգ) սարքեր օգտագործողներին կուղարկվի թարմացում, որը կշտկի բացթողումը։
 

Android ստեղծողներն օրացույցում բաց են թողել դեկտեմբեր ամիսը