Apple-ը նոր սարք կստեղծի, որը կճանաչի իր օգտատերերին շնչառության և սրտի աշխատանքի միջոցով

14:58 • 19.11.12

Ամերիկյան հանրահայտ Apple ընկերությունը դիմում է ներկայացնել ԱՄՆ-ի արտոնագրերի և ապրանքանիշերի գրասենյակ՝ նոր տեխնոլոգիայի ստեղծման արտոնագիր ձեռք բերելու նպատակով, գրում է Metroco.uk-ը՝ հղում անելով Patently Apple կայքին։

 

Ընկերությունը մտադիր է այնպիսի հեղափոխական սարք ստեղծել, որը կկարողանա ճանաչել օգտատիրոջը դեմքով, մաշկով և նույնիսկ շնչառությամբ ու սրտի աշխատանքով։

 

Ըստ Patently Apple-ի տվյալների՝ նոր սարքը կգործի ջրատեղորոշիչ և ռադիոտեղորոշիչ տեխնոլոգիաների հիման վրա։ Տեղեկությունների համաձայն՝ սարքն այնքան զգայուն կլինի, որ կկարողանա սենյակում գտնվող օգտատիրոջը ճանաչել սրտի աշխատանքով, իսկ մյուս ազդակն էլ կկարողանա «որսալ» նրա շնչառությունից արտազատված ածխածնի երկօքսիդը։
 

Apple-ը նոր սարք կստեղծի, որը կճանաչի իր օգտատերերին շնչառության և սրտի աշխատանքի միջոցով