BMW-ն հաջորդ տարի երկու նոր քրոսովեր կթողարկի (լուսանկարներ)

23:18 • 19.11.12

BMW ընկերությունը նախատեսում է ընդլայնել իր մոդելային գաման նոր փոքրածավալ քրոսովերների հաշվին, հաղորդում է АвтоСреда պարբերականը:


Արևմտյան ԶԼՄ-ների տվյալներով՝ 2013թ. սկզբիբ ԱՄՆ Դետրոյդի ավտոսրահում ըմկերությունը մտադիր է ներկայացնել նվազագույնը 2 նոր «պարկետային» քրոսովեր:


Առաջինը կարող է ստանալ X2 մակնշումը: Այդ մոդելի հիմքում Mini Countryman-ն է, որը կթողարկվի 3 և 5 դռներով տարբերակներով:


Մամուլում արդեն հայտնվել են BMW X2-ի որոշ պատկերներ:


Երկրորդ նորույթը հինգդռնանի BMW X4-ն է, որը X3-ի և X5-ի միջև եղած տարածությունը կլցնի:


Այս մոդելով BMW-ն պետք է մրցակցի պրեմիում դասի Porsche Macan-ի և Range Rover Evoque-ի հետ:
Նախատեսվում է, որ BMW X4-ը վաճառքում կհայտնվի 2014 թ. սկզբին:

 

BMW-ն հաջորդ տարի երկու նոր քրոսովեր կթողարկի (լուսանկարներ)