Մեծ Բրիտանիայում գործում է բարեգործական բջջային օպերատոր

19:23 • 19.11.12

Մեծ Բրիտանիայում այսօր աշխատանքն է սկսել The People's Operator (TPO) բջջային օպերատորը, հայտնում է Лента-ն։ Եկամտի մեկ քառորդն օպերատորը նախատեսում է հատկացնել բարեգործական կարիքների համար, փոխանցում է The Next Web-ը։


TPO-ն ունի իր սեփական TPO Foundation հիմնադրամը, որը կզբաղվի բարեգործության համար հատկացված միջոցների բաշխմամբ։ Հիմնադրամն արդեն համագործակցություն է սկսել մի քանի կազմակերպությունների հետ, օրինակ՝ բրիտանական «Երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքի նախազգուշացման միության» (NSPCC) հետ։


Բացի այդ, TPO-ն նախատեսում է բարեգործությանը հատկացնել գումարի 10%-ը, որն օգտատերը ծախսում է զանգերի, SMS-հաղորդագրությունների և համացանցից օգտվելու համար։


TPO-ն ստեղծել են երեք գործարարներ։ Այն հանդիսանում է վիրտուալ բջջային օպերատոր և օգտագործում է Everything Everywhere օպերատորի ենթակառուցվածքը։


Համահիմնադիրները կարծում են, որ TPO-ն կդառնա բրիտանական խոշորագույն օպերատորներից մեկը։
 

Մեծ Բրիտանիայում գործում է բարեգործական բջջային օպերատոր