Մարդկանց մեծ մասը պոռնո է դիտում աշխատավայրում. հետազոտություն
Մարդկանց մեծ մասը պոռնոֆիլմեր է դիտում աշխատավայրում. նման պնդում է արել գերմանացի սեքսապաթոլոգ Քրիստոֆ Ալերսն Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում ընթացող կոնֆերանսի ժամանակ, որը դիտարկում է բժշկության, սեռական խնդիրների հարցեր, հայտնում է The Sun-ը` «Ծանր աշխատանքային օր» վերնագրով իր անդրադարձում:
Պոռնոֆիլմերի աշխարհի խոշորագույն անվճար կայքն ամեն օր այցելում է 60 մլն մարդ: Նրանց 2/3-րդը կայք է մուտք գործում աշխատավայրից՝ «գրասենյակի աթոռին նստած»:
Նման «ակտիվության» 2-րդ ալիքը գրանցվում է կեսգիշերից հետո:
Գերմանացի սեքսապաթոլոգը հավելել է, որ «այսօր պոռնոֆիլմեր դիտելն այլևս այն չէ, որ տարօրինակ մարդիկ վիդեոսրահների խաղաղ սենյակներում են զբաղվում դրանով: Այժմ դա միջազգային ֆենոմեն է: Եվ դա հզոր ցուցիչն է այն բանի, թե ինչ է կատարվում»:










