Մինչև 2100թ.-ը աշխարհում 4 աստիճանով ավելի տաք կլինի. զեկույց
Համաշխարհային բանկը նախազգուշացնում է, որ այս հարյուրամյակի վերջում աշխարհում ջերմաստիճանը կարող է բարձրանալ 4 աստիճանով, եթե կլիմայի փոփոխությունը կանխելու համար նոր միջոցառումներ չձեռնարկվեն. տեղեկացնում է BBC-ն։
Կազմակերպության զեկույցում նշվում է, որ աշխարհը կարող է բախվել ծովի մակարդակի բարձրացման, սննդի անբավարարության, ինչպես նաև եղանակային էքստրեմալ փոփոխություններով պայմանավորված խնդիրների, ինչի հետևանքով կտուժեն աղքատ երկրները։
Համաշխարհային բանկի կանխատեսումներով՝ ջերմաստիճանը կավելանա 3 աստիճանով, անգամ եթե աշխարհի բոլոր երկրներն իրականացնեն ջերմոցային գազերի արտանետումները կրճատելու պարտավորվածությունը։










