Փախուստից մինչև Skype.ինչ են անում մարդիկ զուգարանում. հետազոտություն (լուսանկարներ)
Յուրաքանչյուր 10 մարդուց 6-ը նախընտրում է առնվազն 2 ամիս սպասել, նախքան կօգտվի իր զուգընկերոջ զուգարանից: Միջինում մարդիկ այդ քայլի համար սպասում են 4,5 ամիս: Ըստ ուսումնասիրության՝ պատճառը հավանաբար վախն է առ այն, որ «զուգարանային սովորությունները» կարող են բաժանման պատճառ դառնալ:
Ըստ ուսումնասիրության՝ մարդկանց կեսը զուգարան է գնում՝ զուգընկերներից, երեխաներից և գործընկերներից խուսափելու համար:
Յուրաքանչյուր 10 մարդուց 4-ը այդ «հանդարտ օազիսը» օգտագործում է սոցիալական կայքեր այցելելու նպատակով: Ոմանք նույնիսկ խոստովանում են, որ զուգարանում Skype-ով են շփվում: Մարդկանց մեկ այլ խումբ խոստովանել է, որ իր լավագույն գաղափարները հղացել է զուգարանակոնքին նստած:
Ինչևէ, 2,5 մլրդ մարդու համար ամբողջ աշխարհում անմատչելի է մաքուր, ապահով զուգարանը: Դրա պատճառով տարեկան 1,1 մլն երեխա է մահանում լուծից:
Ուսումնասիրությունն անց ե կացրել Domestos-ը՝ Զուգարանի միջազգային օրվա առիթով:
Նույն օրը նշանավորվել է նաև արվեստի գործերով. Էնդրյու Շոբենի «Հանրային զուգարան» անվանումով արձանը կանգնեցվել է Լոնդենի Թաուերի կամրջի մերձակայքում:










