Apple-ը գնել է Color բջջային սոցկայքը

17:00 • 20.11.12

Ամերիկյան Apple կորպորացիան գնել է Color Labs ընկերությունը, որը ստեղծել է Color բջջային սոցկայքը։ Գործարքի մասին հայտնի է դարձել ընկերության համահիմնադիրների միջև դատական քաշքշուկների ժամանակ, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով TechCrunch-ին։


Color Labs-ի հիմնադիրներից Ադամ Ուիզերսպունը նոյեմբերի 19-ին հայց է ներկայացրել ընկերության գործող ղեկավար Բիլ Նգուենի նկատմամբ` մեղադրելով նրան ընկերության աշխատակիցներին նվաստացնելու և վախեցնելու մեջ։


Ուիզերսպունը նշել է նաև, որ Color Labs-ի գլխավոր արտադրանքը՝ Color սոցկայքը, «տապալվել» է շուկայում, և ընկերության ակտիվները վաճառվել են Apple-ին։ Հայցվորն ասել է նաև, որ Նգուենը մերժել է նրան այլ աշխատակիցների հետ միասին Apple տեղափոխվել՝ դրա փոխարեն առաջարկելով դրամական փոխհատուցում։


Ըստ TechCrunch տվյալների՝ Color Labs-ի գնումն Apple-ին արժեցել է 7 մլն դոլար։


Color սոցկայքը, որը նախատեսված է լուսանկարների, տեսահոլովակների և տեքստային հաղորդագրությունների փոխանակման համար, գործարկվել է 2011թ.։
 

Apple-ը գնել է Color բջջային սոցկայքը