Ամերիկացին 100 000 դոլար է ծախսել իր շանը կլոնավորելու համար (լուսանկարներ)
ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգից անասնաբույժ Քլարկ Քուփերը գործընկերների հետ կլոնավորել է իր սիրելի շանը, ինչի համար 100 000 ԱՄՆ դոլար է պահանջվել, հայտնում է NY Daily News-ը:
Ամերիկացուն այդ հարցում օգնել են 2 հարավկորեացի բժիշկներ:
Անասնաբույժը հաջող կլոնավորումից հետո ասել է, թե դա ամենահուզիչ բանն է, որ իրենք արել են՝ որպես բժիշկ: Նա պնդել է, թե կլոնավորված շունը «նույն անձնավորությունն է և նույն հաչոցն ունի», ինչ իր 13-ամյա սիրելի չորքոտանին:
«Բնօրինակը» դեռ ողջ է: Եվ բժիշկը խոստովանում է, որ փոքր-ինչ տարօրինակ է՝ տեսնել նույն կենդանուն՝ 13-ամյա և քոթոթի տեսքով: Կլոնավորման անհրաժեշտությունը Քուփերը տեսնում է ցեղի շարունակականությունն ապահովելու մեջ, քանի որ շունը չբեր է:










