Google-ի ու iTunes-ի միջև կնքված պայմանագրի շնորհիվ օգտատերերին հասանելի կլինեն 5.5 մլն երգեր

14:37 • 20.11.12

Երաժշտասերներն այսուհետ հնարավորություն կունենան ներբեռնել մոտ 5.5 մլն երգ, ինչն իրական է դարձել Google-ի ու iTunes-ի միջև կնքված պամանագրի շնորհիվ, հայտնում է Metroco.uk.-ը։

 

Գործարքի շնորհիվ երաժշտասերներին հասանելի կլինեն Լեդի Գագայի, Ռիհանայի, լատինամերիկյան, բրիտանացի ու ամերիկացի կատարողների երգացանկից ստեղծագործություններ։

 

«Ամբողջ աշխարհի երաժշտասերների համար նրանց սիրելի երգերն ավելի հեշտ ու արագ հասանելի կլինեն։ Օնլայն ու բջջային սարքավորումները երաժշտության ապագան են, և մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ: Այս գործարքը հիանալի հնարավորություն է երգահանների համար իրենց ստեղծագործությունները գովազդելու և հասարակության լայն շերտերին ճանաչելի դարձնելու համար»,-նշել է Անտոն Ռեքսիան, ով մասնակցել է գործարքի կնքմանը։


 

Google-ի ու iTunes-ի միջև կնքված պայմանագրի շնորհիվ օգտատերերին հասանելի կլինեն 5.5 մլն երգեր