Intel-ի գլխավոր տնօրենը լքում է պաշտոնը
Աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններից մեկը կզրկվի ղեկավարից, հայտնում է НТВ-ն։
Intel կորպորացիայի գլխավոր տնօրեն Փոլ Օթելինին որոշել է պաշտոնը լքել հաջորդ տարվա մայիսին։
62-ամյա ղեկավարն ընկերությունում աշխատել է գրեթե 40 տարի, գլխավոր տնօրենի պաշտոնում՝ վերջին 8 տարիներին։ Ընդ որում՝ չիպեր արտադրողը գոյություն ունի 44 տարի։
Օթելինիի ղեկավարման տարիներին Intel-ի տարեկան եկամուտը 39 մլրդ դոլարից աճել է մինչև 54 մլրդ։ Տնօրենների խորհրդում հույս ունեին, որ նա կաշխատի ևս երեք տարի։ Սակայն, ինչպես նշում են ընկերությունում, Օթելինին որոշել է հրաժարական տալ՝ անձնական պատճառներով։










