Հայտնի են դարձել Եվրոպայում ամենամեծ ժողովրդականություն վայելող մեքենաները
Հոկտեմբերի դրությամբ Եվրոպայում ամենամեծ ժողովրդականություն վայելող մեքենան Volkswagen Golf-ն է, ըստ JATO Dynamics ընկերության հետազոտության:
Այս տեղեկությունը, սակայն, փորձագետներին չի զարմացրել, քանի որ Golf-ը վաղուց առաջատար է նման վարկանիշներում: Միայն հոկտեմբերին վաճառվել է այս մեքենայի 33,156 նմուշ:
Իր երկրորդ տեղը պահպանել է նաև Ford Fiesta-ն. վաճառվել է 26,145 նմուշ: Նոր Peugeot 208-ը դարձել է 3-րդը՝ 23,352 վաճառքի ցուցանիշով:
Հնգյակը եզրափակում են Renault Clio-ն (23,301 մեքենա) և Volkswagen Polo-ն (22 817 մեքենա):
Լավագույն տասնյակում են նաև Opel/Vauxhall Corsa-ն, Opel/Vauxhall Astra-ն, Ford Focus-ը, Fiat Panda-ն և Nissan Qashqai-ն:
Երկար ժամանակում առաջին անգամ եվրոպական տասնյակի մեջ է մտել Fiat Panda հեչբեքը, որը վաճառքի ամենաբարձր ցուցանիշներ է ունեցել։










