Իրականացնելով Ջոբսի երազանքը՝ Apple-ը 2013թ. վերջում հեռուստացույց կթողարկի

20:51 • 21.11.12

Apple ընկերությունը կարող է իր ապրանքանիշով հեռուստացույց թողարկել 2013թ. Նոր տարվա տոնական սեզոնին ընդառաջ` մոտավորապես 1,5-2 հազար ԱՄՆ դոլար գնով, հաղորդում է AppleInsider-ը` հղում կատարելով Piper Jaffray-ի վերլուծաբան Ջին Մանսթերին:

 

Բացի հեռուստացույցի թողարկումից, Մանսթերը կանխատեսում է Apple մի շարք այլ նորույթների թողարկում: Հաջորդ տարվա մարտին ընկերությունը կթողարկի iPad mini պլանշետ Retina դիսպլեյով, հունիսին սպասվում են iOS և OS X ծրագրային հարթակների նոր տարբերակներ, իսկ սեպտեմբերին արդեն iPhone 5S-ի թարմացված տարբերակը կհայտնվի:

 

Փորձագետները արդեն վաղուց են կանխատեսում, որ Apple-ը սեփական հեռուստացույց կարտադրի, սակայն պաշտոնական հաստատում այն մասին, որ նման սարք գոյություն ունի, դեռ չկա:

 

Անցած տարվա աշնանը Apple-ի կողմից հեռուստացույց ստեղծելու վերաբերյալ լուրերի նոր ալիքի առիթ հանդիսացավ Սթիվ Ջոբսի պաշտոնական կենսագրականի հրատարակությունը: Հեղինակը՝ Ուոլթեր Այզեքսոնը, գրքում պատմում է, որ Ջոբսը ցանկանում էր մի սարք թողարկել, որը կհեղափոխի հեռուստատեսությունը այնպես, ինչպես դա արեց iPod-ը՝ հեղաշրջելով ձայնագրման արդյունաբերության ոլորտը:

 

Իրականացնելով Ջոբսի երազանքը՝ Apple-ը 2013թ. վերջում հեռուստացույց կթողարկի