2000 ձիաուժ է «ներարկվել» 1969թ. Chevrolet Camaro-ին (լուսանկարներ, տեսանյութ)
Դասական muscle car (մկանային մեքենա) Chevrolet Camaro-ն միանգամից 2000 ժամանակակից ձիաուժ է ստացել՝ մասնակցելով ամերիկյան Nelson Racing Engines-ի թյուներների նախագծին, հաղորդում է, vesti.ru-ն:
Նման ձևով կատարելագործված Camaro-ն հավակնում է մոդելի պատմության մեջ ամենահզոր մեքենայի տիտղոսին: 1969թ. արտադրության Chevrolet Camaro-ն հնարավոր է եղել նման հրեշավոր հզորությամբ համալրել ուժային ագրեգատի լիովին փոխելու շնորհիվ:
Nelson Racing Engines-ում նախագծի համար նոր V8 «մեծ բլոկ» են նախապատրաստել վերցնելով Chevrolet-ի 572 խորանարդ դույմ, կամ մոտ 9,5 լիտր ծավալով շարժիչը: Սակայն նույնիսկ այս ծավալը քիչ էր և թյուներները շարժիչի վրա տեղադրել են ներմղման այլ համակարգ, որը զուգահեռաբար երկու տեսակ վառելիքի օգտագործման հնարավորություն է տալիս:
Տեղադրվել է կրկնակի տուրբոներմղման համակարգ, որի ներմղած օդը սառեցվում է բարձր արտադրողականության թեթև ինտերքուլերով, ինչպես նաև նոր արտամղման համակարգ է տեղադրվել:
Նման հզորությունը անիվներին փոխանցելու համար տեղադրված է 6 աստիճան մեխանիկական երկու 10,5 դույմ կցորդիչներով փոխանցումատուփը:
Կուպեն համալրվել է կատարելագործված կարգավորվող և ուժեղացված կախոցներով, նոր արգելակներով և հսկայական անվասկավառակներով, որոնց վրա դրագ-ռեյսինգի համար նախատեսված ռետին է հագցված:
Կուպեն լիովին կարող է մասնակցել արագացման մրցույթներին, սակայն, առավել հավանական է, որ նման էքստրեմալ Camaro-ն հիմնականում կօգտագործվի շոուների համար:










