Facebook-ը բացատրել է լրահոսի ձևավորման սկզբունքները

22:43 • 21.11.12

Facebook խոշորագույն սոցիալական կայքը օգտատերերին բացատրել է լրահոսի ձևավորման սկզբունքները՝ նշելով հիմնական գործոնները, որոնք պայմանավորում են այս կամ այն հրապարակման տևողությունը, ինչպես նաև դրա բացակայությունը «ֆրենդլենթում»: Այս մասին հայտնում է Взгляд-ը:


Facebook-ի մենեջեր Ուիլ Քաթքարթը ներկայացրել է «ֆրենդլենթի» ձևավորման հիմնական սկզբունքները: Դրանք են՝

 

1. Եթե օգտատերը մշտական կոնտակտի մեջ է նորության հեղինակի հետ և ամեն անգամ like է թողնում նրա հաղորդագրություններին, ապա հնարավորություն ունի «ընկերոջ» ակտիվությունը տեսնել շատ ավելի հաճախ:


2.Եթե օգտատիրոջ «ընկերները» տվյալ նորությունը նշել են մեծ քանակությամբ հավանությամբ, ապա հաղորդագրությունը լրահոսում ավելի երկար է մնում:


3.Եթե օգտատերը ավելի հաճախ է Like-ով նշում «ընկերոջ» լուսանկարները, ապա շատ ավելի հնարավոր է անընդհատ տեսնել լուսանկարները լրահոսում:


4.Եթե հաղորդագրության վերաբերյալ մեծ քանակությամբ բողոք է եկել այլ օգտատերերից, լրահոսում դա չի երևում:
«ֆրենդլենթի»  տեսքով ընդհանուր բավարարվածությունը:

 

Facebook-ը հաճախ է փոփոխություններ մտցնում նորությունների տեսակավորման սկզբունքում, քանի որ համոզված է վերը նշված գործոնները մեծացնում են օգտատերերի ակտիվությունը։ 

 

Սեպտեմբերից Facebook-ում հնարավոր է այս կամ այն լուրի դեմ անմիջապես բողոքել կամ «թաքցնել» տվյալ հրապարակումը:
  

Facebook-ը բացատրել է լրահոսի ձևավորման սկզբունքները