Մկանուտ տղամարդիկ ավելի երկար են ապրում. հետազոտություն
Մկանուտ տղամարդիկ միայն կանանց ուշադրությամբ չէ, որ առանձնանում են: Նրանք նաև ավելի երկար են ապրում, հայտնում է Daily Mail-ը:
Նման եզրակացության են եկել շվեդ գիտնականները 24 տարի շարունակ ուսումնասիրելով շվեդ երիտասարդ տղամարդկանց: Ուսումնասիրողները պարզել են, որ ավելի ամրակազմ տղամարդիկ ավելի երկար են ապրում, նույնիսկ եթե ավելի մեծ տարիքում հավելյալ քաշ են ձեռք բերում: Ընդ որում՝ խոսքը մասնավորապես ուժեղ ոտքեր և ուժեղ ձեռքեր ունեցող տղամարդկանց մասին է:
Ֆիզիկապես ավելի թույլ մարդիկ ավելի խոցելի են մտավոր առումով. կարծիք են հայտնել գիտնականները:
Ուսումնասիրողները դիտարկել են ավելի քան 1 մլն շվեդ տղամարդկանց: Խոսքը հիմնականում 16-19 տարեկան՝ զինակոչային տարիքի տղամարդկանց մասին է:
Գիտնականները իրենց զեկույցում հատուկ նշել են նաև, որ մարզումների միջոցով հատուկ մկաններ ձեռք բերելը չի կարող երկարակեցության երաշխիք դառնալ:
Ուսումնասիրության 24 տարիների ընթացքում դիտարկվողներից 26 145-ը մահացել է:










