YouTube-ը հայտնվել է Ռուսաստանում արգելված կայքերի ցուցակում, ապա հանվել (թարմացված)

17:38 • 21.11.12

YouTube տեսատիրույթը Ռուսաստանում ընդգրկվել է արգելված կայքերի ցուցակում, հայտնում է lenta.ru-ն՝ հղում կատարելով «Ռոսպոտրեբնադզորի» նոյեմբերի 21-ի որոշմանը, որը, ըստ որոշ տվյալների, կայացված է եղել դեռևս նոյեմբերի 14-ին:

 

Աղբյուրը նշում է, որ առայժմ անհայտ են YouTube-ն արգելված կայքերի ցանկում ներառելու պատճառները: Առայժմ կայքն արգելափակելու մասին տեղեկություններ ևս չեն ստացվել:

 

Ռուսաստանում այս կամ այն կայքերն արգելվում են «վնասակար պարունակության» համար, որի թվին դասվում են առաջին հերթին մանկական պոռնոգրաֆիան, թմրանյութերի և ինքնասպանության քարոզչությունը:

Ավելի վաղ արգելվել էր այդ կայքում մատչելի և Ռուսաստանում ծայրահեղական ճանաչված «Մուսուլմանների ֆիլմի» ցուցադրությունը ՌԴ-ում:
 

 


17:38

РИА Новости-ն ավելի ուշ հայտնել է, որ YouTube-ի URL-հասցեն հանվել է արգելված կայքերի ցուցակից:

YouTube-ը հայտնվել է Ռուսաստանում արգելված կայքերի ցուցակում, ապա հանվել (թարմացված)