Apple-ը դատարանի վճռով պարտավոր է Samsung-ին ներկայացնել HTC-ի հետ գործարքի մանրամասները

12:22 • 22.11.12

ԱՄՆ-ի դաշնային դատարանի վճռի համաձայն՝ հանրահայտ Apple ընկերությունը պարտավոր է իր գլխավոր մրցակցին՝ Samsung-ին, ներկայացնել HTC-ի հետ կնքված համաձայնագրի մանրամասները, գրում է BBC-ն։

Այս ամիս Apple-ն ու HTC-ն 10-ամյա արտոնագրային համաձայնագիր են ստորագրել` չհրապարակելով դրա մանրամասները։

 

Samsung-ը, որը բազմաթիվ դատական վեճերի մեջ է ներքաշված Apple-ի հետ, հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով Apple-ից ներկայացնել պահանջվող ինֆորմացիան։ Հարավկորեական ընկերության համաձայն՝ գրեթե ակնհայտ է, որ գործարքը կնքվել է այն արտոնագրերի շուրջ, որոնց համար ամիսներ շարունակ վիճում են 2 ընկերությունները։

 

Այժմ դատարանը վճռել է, որ Apple-ը պետք է առանց հապաղելու ներկայացնի համաձայնագրի կրկնօրինակը։
Apple-ն ու Samsung-ը միմյանց դեմ դատական հայցեր են ներկայացրել աշխարհի շուջ 10 երկրում՝ մեկը մյուսին մեղադրելով արտոնագրերի խախտման մեջ։
 

Apple-ը դատարանի վճռով պարտավոր է Samsung-ին ներկայացնել HTC-ի հետ գործարքի մանրամասները